Բոլորը ինչ-որ ժամանակ վարակվելու են կորոնավիրուսով․ Բրազիլիայի նախագահ

21:16   02 Օգոստոս 2020    363

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որ վերջերս վարակվալ էր կորոնավիրուսով, ասել էր, որ վաղ թե ուշ բոլոր մարդիկ հիվանդանալ են COVID-19-ով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի- ն հղում անելով Folha de Sao Paulo-ին:

«Ես ռիսկային խմբում եմ, հետևաբար, ես երբեք անփույթ չեմ եղել, ես գիտեի, որ մի օր կվարակվեմ, ցավոք սրտի, կարծում եմ, որ ձեզանից գրեթե բոլորը մի օր վարակվելու են», – ասել է նախագահը:

Բոլսոնարոն, որը նախկինում կորոնավիրուսը անվանում էր «փոքր գրիպ», շարունակում է թերագնահատել հիվանդությունը: Նա պարբերաբար խոսում էր այն մասին, թե ինչպես բիզնեսի սահմանափակումների հետ կապված կորուստներն ավելի կործանարար կլինեն, քան հիվանդությունից ստացվող վնասները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները