Վրաստանի տնտեսության փլուզումը երկրորդ եռամսյակում ռեկորդային ցուցանիշ է գրանցել

21:28   02 Օգոստոս 2020    395

Հունիսին Վրաստանի տնտեսությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 7,7% -ով նվազել է: Սրանք Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության`«Սաքստատ»-ի նախնական տվյալներն են:

Առաջին կիսամյակում Վրաստանի իրական ՀՆԱ-ն ընկել էր 5,6% -ով: Մինչդեռ, 2020 թվականի երկրորդ եռամսյակում վրացական տնտեսությունը տարեկան կտրվածքով փլուզվեց 12,6%-ով, սա Վրաստանի ՀՆԱ-ի ռեկորդային եռամսյակային անկում է վերջին տասնամյակում:

«Սաքստատ»-ի գործադիր տնօրեն Գոգիտա Թոդրաձեն այդ թվերը բացատրել է արտաքին առևտրաշրջանառության, շինարարության ոլորտի ցուցանիշների անկմամբ, ինչպես նաև ԱԱՀ վճարող ձեռնարկությունների շրջանառությամբ:

Բացի այդ, նա հիշեցրել է զբոսաշրջության և օդային ճանապարհորդությունների աննախադեպ կորուստը, ինչպես նաև զվարճանքի և ժամանցի ոլորտի անկումը:

Հունիսի ցուցանիշների առումով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազման միտում է նկատվում գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ լեռնահանքային արդյունաբերության, ջրամատակարարման, սանիտարական և թափոնների կառավարման գործողությունների:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Վրաստանի ՀՆԱ-ն փլուզվել է 16,6% -ով:

«Չնայած բոլոր դժվարություններին՝ հունիս ամսվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: Դրա առաջին նախանշաններն ակնհայտ են. Տնտեսական անկումը դանդաղում է․.. Տնտեսությունն աստիճանաբար հաղթահարում է համաճարակի ստեղծած բացասական հետևանքները»,- ասել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները