Իսրայելում երեք նախարար տեղափոխվել է կարանտին գործընկերոջ մոտ կորոնավիրուս հայտնաբերելու պատճառով

22:15   02 Օգոստոս 2020    456

Իսրայելի բարձրագույն կրթության եւ ջրային ռեսուրսների նախարար Զեեւ Էլկինը, զարգացման եւ համայնքների ամրապնդման նախարար Օրլի Լեւի Աբուքասիսը եւ կրոնների հարցերով նախարար Յակով Ավիտանը տեղափոխվել են կարանտին մինչեւ օգոստոսի 9-ը նրանց գործընկերոջ՝ Երուսաղեմի հարցերով նախարար Ռաֆի Պերեցի մոտ կորոնավիրուս հայտնաբերելուց հետո, հաղորդում է Yedioth Ahronoth թերթը։

Շաբաթ Պերեցը թվիթերյան գրառում էր կատարել այն մասին, որ ուրբաթ հանձնել էր կորոնավիրուսի թեստ, որի արդյունքը դրական էր, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Մայիսի վերջում Իսրայելում գրանցվել է վարակման հայտնաբերված դեպքերի աճ։ Հունիսի 6-ին գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 60 դեպք, հունիսի 23-ին՝ 460, հուլիսի 2-ին՝ 1 026, հուլիսի 9-ին՝ 1 650, իսկ հուլիսի 31-ին՝ 1 367 դեպք։

Մայիսի 27-ից առողջապահության նախարարության սահմանափակումներից դեռեւս ուժի մեջ են մնում 2 մետր հեռավորության պարտադիր պահպանելն ու տնից դուրս պաշտպանիչ դիմակներ կրելը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները