KFC ֆաստֆուդի ցանցը թողարկել է շրթներկ կծու թեւիկների համով

10:06   03 Օգոստոս 2020    315

KFC արագ սննդի ռեստորանների ցանցը ներկայացրել է սահմանափակ քանակությամբ շրթներկ չիլիով ֆիրմային կծու թեւիկների համով։

Շրթներկը ներկայացվել է Կարմիր շրթներկի օրվա կապակցությամբ, որը հանգամանքների բերումով համընկնում է Հավի թեւիկների օրը՝ հուլիսի 29-ին, գրում է BURO-ն։

Շրթներկը ստացել է հագեցած կարմիր երանգ՝ Bucket Red No. 11, եւ կայուն բանաձեւ WingProof հատուկ տեխնոլոգիայի կիրառմամբ, որի շնորհիվ այն կպահպանվի շուրթերին, եթե անգամ դուք իսկապես որոշեք ընթրել թեւիկներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հիշեցնենք, որ փետրվարին McDonald’s-ը թողարկել էր բուրավետ մոմեր, որոնք ունեն ռոյալ չիզբուրգերի հոտը։

Hayatsk.info

Հեշթեգներ: KFC  


Վերնագիրի այլ պիտակները