Սոմալիի մայրաքաղաքում պայթյուն Է տեղի ունեցել

18:04   03 Օգոստոս 2020    301

Հուժկու պայթյուն Է տեղի ունեցել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում:

Այդ մասին հայտնել Է Սոմալիի Garowe տեղեկատվական պորտալը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պորտալի տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի Է գցել քաղաքի փողոցներից մեկում՝ ռեստորանի մերձակայքում:

Միջադեպի հետեւանքով հնարավոր են զոհեր, նշում Է պորտալը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սոմալի  


Վերնագիրի այլ պիտակները