Հարավային Կորեայի նախագահն ընդհատել է իր արձակուրդը հորդառատ անձրեւների պատճառով մահվան դեպքերի ֆոնին

21:09   03 Օգոստոս 2020    339

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինն ընդհատել է պլանավորված արձակուրդը չդադարող հորդառատ անձրեւների պատճառով, որոնց հետեւանքով զոհվել է վեց մարդ, եւս ութ մարդ անհայտ կորած է համարվում:

Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Yonhap-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի առաջնորդի վարչակազմը:

Հաղորդվում է, որ անցյալ հանգստյան օրերին Մուն Չժե Ինը գնացել էր Քյոնսան-Նամդո նահանգի Յանսան քաղաքում գտնվող իր անձնական նստավայր, որտեղ նախատեսում էր մեկ շաբաթ արձակուրդ անցկացնել: Սակայն երկրում բռնկված փոթորկի պատճառով նախագահը որոշեց ընդհատել արձակուրդը եւ վերադառնալ Սեուլ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Կորեայում հորդառատ անձրեւներից առաջացած ջրհեղեղի եւ սողանքների հետեւանքով վեց մարդ է զոհվել, ութն անհայտ կորել են: Ինչպես պարզաբանում է Yonhap-ը, մոտ 1․5 հազար քաղաքացի ստիպված էր տարհանվել անվտանգ շրջաններ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կորեայի Հանրապետության իշխանություններն օգոստոսի 2-ին երկրի արտակարգ իրավիճակներին արձագանքման ամենաբարձր՝ երրորդ աստիճան էին հայտարարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները