Ուկրաինայի հատուկ ծառայությունները ձերբակալել են տղամարդուն, որը սպառնում էր պայթեցնել բանկը

21:25   03 Օգոստոս 2020    378

Ուկրաինայի հատուկ ծառայությունները ձերբակալել են տղամարդուն, որը սպառնում էր պայթեցնել Կիևի բանկերից մեկը:

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ գործողությունը հաջող է անցել: Պայթյուն տեղի չի ունեցել:

Բանկում գտնվելու ընթացքում չարագործը հարցազրույց է տվել լրագրողներին: Նա պատմել է, որ 5 տարուց ավելի է՝ ապրում է Ուկրաինայում: Մինչ նա շփվում էր լրագրողների հետ, բանկ են մտել հատուկ ստորաբաժանման աշխատակիցները և բռնել նրան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք՝ այսօր կեսօրին Կիևի «Լեոնարդո» բիզնես կենտրոնում տեղակայված «Ունիվերսալ-բանկի» ներկայացուցիչը զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ մի տղամարդ մտել է բանկ և հայտարարել, որ իր ուսապարկում ռումբ կա: Նա խնդրել էր կանչել իրավապահ մարմինների:

Ըստ ոստիկանության՝ չարագործը 1988-ին ծնված Ուզբեկստանի քաղաքացի Քարիմով Սուխրոբ Ռախմանովիչն է: Իրավապահները հայտնել են, որ նրա սոցիալական էջերից դատելով՝ նա հոգեկան խնդիրներ ունի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները