Բելգիայում ամենածեր կինը մահացել է 111 տարեկանում

22:10   03 Օգոստոս 2020    375

111 տարեկանում մահացել Է Բելգիայի ամենածեր քաղաքացուհի Մարիետ Բուվեռնը:

Այդ մասին գրում Է Le Soir-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա վախճանվել Է Գենտենի տարեցների տանը, հրատարակությանը հայտնել են l"ASBL Le Foyer կազմակերպությունում, որը ղեկավարում Է հաստատությունը: Ամեն տարի դեկտեմբերի 25-ին նշելով իր ծննդյան օրը՝ Մարիետն ասում Էր, որ այդքան ծեր լինելն ամենեւին Էլ ընծա չԷ, պատմել են l"ASBL Le Foyer-ում:

Նա ամենատարեց բելգիացին Է դարձել 2020 թվականի հունվարին Էլիզաբեթ Պրոստի մահվանից հետո, որը գրեթե 112 տարեկան Էր: Մարիետը ծնվել Է 1908 թվականին:

1932 թվականին նա ամուսնացել Է ձեռնարկատիրոջ հետ, իսկ ինքն ավարտել Է քարտուղարական դասընթացները եւ, տիրապետելով անգլերենին ու ֆրանսերենին, երկար տարիներ աշխատել Է նոտարական գրասենյակում:

Նրա ամուսինը մահացել Է 1960 թվականին, նրանք երեխաներ չեն ունեցել: Այժմ Բելգիայի ամենածեր քաղաքացուհին համարվում Է Մարիա Յուլյա վան Հոլը, որը ծնվել Է 1909 թվականի մայիսի 7-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները