Երկրի վրա մինչեւ 2100 թվականը համաշխարհային ջրհեղեղ են կանխատեսել

09:38   04 Օգոստոս 2020    248

Եթե մարդկությունը չնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ եւ վերահսկողության տակ չառնի գլոբալ տաքացումը, ինչը ավելի ու ավելի է սպառնում մոլորակին, ապա այս դարի վերջին Երկիրը կհայտնվի մշտական աղետալի ջրհեղեղների իշխանության ներքո:

Խնդիրը, որի մասին նախազգուշացնում են գիտնականները, մասշտաբով համեմատելի է համաշխարհային ջրհեղեղի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսօր մոտավորապես 600 միլիոն մարդ է ապրում ծովի մակարդակից 10 մետրից ցածր բարձրության վրա գտնվող վայրերում: Նույնիսկ աննշան ջրհեղեղները լուրջ վնաս կհասցնեն այդ տարածքներին, եւ ապագայում, քանի որ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը գլոբալ տաքացման հետեւանքով կբարձրանա, խնդիրը կդառնա ավելի ու ավելի շոշափելի:

Ավստրալիայի գիտնականներն ասում են, որ իրավիճակի ամենավատ զարգացման դեպքում, որը մոդելավորվել է նոր ուսումնասիրության մեջ, մինչեւ այս դարի վերջը ջրհեղեղի գոտում կհայտնվի գրեթե 300 միլիոն մարդ կամ աշխարհի բնակչության ավելի քան չորս տոկոսը: Հեղեղումների հետեւանքով հնարավոր տնտեսական վնասը կկազմի 14 տրիլիոն դոլար:

«Նույնիսկ եթե համաշխարհային օվկիանոսի մակարդակը դանդաղ բարձրանա, մենք կտեսնենք ավելի հաճախակի եւ ավերիչ բարձր մակընթացություններ եւ փոթորիկներ: Մինչեւ 2100 թվականը Երկրին սպասում է իսկական համաշխարհային ջրհեղեղ, եթե չկարողանանք վերահսկողության տակ առնել կլիմայական փոփոխությունները»,- ասում են Մելբուռնի համալսարանի ներկայացուցիչները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները