Թրամփը զորքերը Մերձավոր Արեւելք ուղարկելու որոշումը համարել է մեծագույն սխալն ԱՄՆ-ի պատմության մեջ

10:01   04 Օգոստոս 2020    217

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զորքերը Մերձավոր Արեւելք ուղարկելու եւ այդ տարածաշրջանում հակամարտություններին միջամտելու՝ Վաշինգտոնի որոշումը համարել Է մեծագույն սխալը երկրի պատմության մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել Է օգոստոսի 3-ին Axios պորտալում հրապարակված հարցազրույցում:

«(Զորքերը) Մերձավոր Արեւելք ուղարկելու եւ Մերձավոր Արեւելքում (հակամարտությունների մեջ) ներքաշվելու որոշումը եղել Է մեծագույն սխալը մեր երկրի պատմության մեջ: Դա իմ տեսակետն Է»,- ասել Է նա:

Ավելի վաղ Թրամփը բազմիցս հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները մտադիր Է դադարեցնել «անվերջանալի պատերազմների» քաղաքականությունը եւ ձգտել գործընկերային հարաբերություններ հաստատել աշխարհի երկրների հետ մրցակցության փոխարեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները