SpaceX-ը ցանկանում է բազմապատկել Starlink ինտերնետ-ծառայության տերմինալները

10:14   04 Օգոստոս 2020    200

SpaceX ընկերությունը, որը ներկայումս զբաղված է Starlink տիեզերական ինտերնետ-ծառայության ստեղծմամբ, դիմել է ամերիկյան իշխանություններին, խնդրելով տալ արտոնություն մեծ թվով օգտատիրական տերմինալներ տիեզերք դուրս բերելու համար։

Ըստ CNN-ի փոխանցման, ընկերությունը մեկ միլիոն տերմինալային սարքի փոխարեն ցանկանում է թողարկել հինգ միլիոն նման սարք։ Պատճառը ապագա հաճախորդների ցուցաբերած ակտիվ հետաքրքրությունն է։

Միայն Միացյալ Նահանգներում 700 հազար հոգի հետաքրքրված է այս նախագծի գործարկումով։ Առաջիկայում կսկսվի ծառայության բետա-վարկածի փորձարկումը, իսկ մինչեւ տարեվերջ ծառայությունը կսկսի գործել ԱՄՆ հյուսիսում եւ Կանադայի հարավում։ Հաջորդ տարի նախատեսվում է ծածկույթը ընդլայնել գրեթե ամբողջ աշխարհով։

Hayatsk.info

Հեշթեգներ: SpaceX  


Վերնագիրի այլ պիտակները