Հանրայնացվել են PlayStation 5 Pro-ի առաջին մանրամասները

12:44   04 Օգոստոս 2020    230

Նոր PlayStation-ը կարող է ունենալ մի քանի գրաֆիկական պրոցեսորներ։ Այս մասին հայտնում է PSU-ն, վկայակոչելով Sony-ի ներկայացրած պատենտային փաստաթղթերը։

Ըստ այդ փաստաթղթերի նկարագրության, նախատեսվում է երկու կոնսոլային վարկածներ։

Թեթեւացված տարբերակն էլ ունի պրոցեսոր եւ գրաֆիկական արագացուցիչ, այն դեպքում, երբ բարելավված մոդելն ունի երկու կամ ավելի կոնֆիգուրացիաներով գրաֆիկական պրոցեսորներ եւ օպերատիվ հիշողության հավելյալ լրակազմ։ Մասնագետները կարծում են, որ պատենտային փաստաթղթերը ապացուցում են, որ գոյություն ունի PlayStation 5 Pro-ի արտադրական մոդիֆիկացիան, թեեւ Sony-ն այս մասին լուրերը դեռ չի հաստատել։

Hayatsk.info

Հեշթեգներ: PlayStation  


Վերնագիրի այլ պիտակները