Բրազիլիայում կորոնավիրուսով է վարակվել նաև երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարը

13:18   04 Օգոստոս 2020    228

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի աշխատակազմի ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով:

Բրագա Նետտոն իրեն լավ է զգում և որևէ ախտանիշ չունի, նշվում է գրասենյակի տարածած հաղորդագրությունում: Բացի դա, տեղեկացվում է, որ դեռևս Բրագա Նետտոն կմնաինքնամեկուսացման մեջ և կաշխատի հեռավար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախորդ շաբաթ կորոնավիրուսային հիվանդություն էր ախտորոշվել նաև Բրազիլիայի նախագահի տիկնոջ՝ Միշել Բոլսոնարուի, ինչպես նաև երկրի գիտության և տեխնոլոգիաների նախարար Մարկուս Պոնտեսի մոտ:

Ինքը՝ նախագահը նույնպես վարակվել է, սակայն արդեն ապաքինվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները