Վրաստանի նախկին վարչապետի որդին մեղադրվում է դիտավորյալ սպանության փորձի մեջ

14:39   04 Օգոստոս 2020    249

Դատախազությունը դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարանին՝ միջնորդությամբ կալանքի տակ թողնել Բեսարիոն Ժվանիային՝ Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի որդուն, հաղորդում է Նովոստի Գրուզիան:

Դատախազությունը մեղադրանք է առաջադրել 24-ամյա Բեսարիոն Ժվանիային 22-ամյա Լեւան Տոպաձեի՝ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, գործարար Գոգա Տոպաձեի թոռան դիտավորյալ սպանության փորձի համար:

ՆԳՆ հաղորդմամբ՝ օգոստոսի 2-ին դիտավորյալ սպանության նպատակով մեղադրյալը դանակի մի քանի հարված է հասցրել Լեւան Տոպաձեին նրա սեփական տանը: Լեւան Տոպաձեի կյանքը հաջողվել է փրկել ժամանակին հասված բուժօգնության շնորհիվ:

Ժվանիային ձերբակալել են օգոստոսի 2-ին, նրանք սպառնում է 7-15 տարվա ազատազրկում:

Գործի հետաքննությունը շարունակվում է:

Զուրաբ Ժվանիան զբաղեցնում էր խորհրդարանի խոսնակի եւ վարչապետի պաշտոնները, նա ընդդիմության առաջնորդներից էր, որոնք 2003 թվականին Վրաստանում «վարդերի հեղափոխություն» իրականացրեցին: Նա մահացել է 2005 թվականին 42 տարեկան հասակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները