Թրամփը վստահ է, որ այս տարի պատրաստ կլինի COVID-19-ի դեմ պատվաստանյութը

14:11   04 Օգոստոս 2020    219

ԱՄՆ-ում մինչև տարեվերջ, հավանաբար, պատրաստ կլինի COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք մոտենում ենք այն բանին, որպեսզի այս տարի ստանանք պատվաստանյութը»,-ասել է նա Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում:

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը պատվաստանյութի վրա աշխատելիս «զուգակցում է աշխատանքի արագությունը և անվտանգությունը»,-հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները