Բեռլինում անհայտ անձինք հարձակվել են ինկասատորական ավտոմեքենայի վրա

14:52   04 Օգոստոս 2020    256

Բեռլինում օգոստոսի 4-ին անհայտ անձինք հարձակվել են ինկասատորական ավտոմոբիլի վրա, լսվել են կրակոցներ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Bild թերթը:

Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի Վիլմերսդորֆի շրջանում: Ավտոմոբիլը կայնաված է եղել բանկերից մեկի մասնաճյուղի մոտ: Այժմ ավտոմեքենան այրվում է, վայր է ժամանել 20 հրշեջ:

Նախնական տեղեկատվությամբ՝ հարձակվողները եղել են երեքը:

Նրանք փախել են արտակարգ պատահարի վայրից: Բեռլինի ոստիկանությունը Twitter-ում հավաստել է հարձակումը եւ հորդորել է շրջանցել Դետմոլդի փողոցի շրջանը եւ Բունդեսպլաց հրապարակը: Ինչպես գրում Bild-ը, տուժել է առնվազն մեկ մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեռլին  


Վերնագիրի այլ պիտակները