Չինաստանի քիմիական նյութերի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

15:16   04 Օգոստոս 2020    292

Չինաստանի Հուբեյ նահանգի քիմիական նյութերի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, որին նախորդել էր պայթյունների շարք:

Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 4-ը վիրավոր են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան: Դեպքի վայրում որոնղափրկարարական աշխատանքները շարունակվում են: Դրանց մասնակցում է ավելի քան 100 մարդ և 14 հրշեջ մեքենա: Միջադեպի պատճառները հայտնի չեն:



Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները