Virgin Galactic-ը Rolls-Royce-ի հետ համատեղ գերձայնային կոմերցիոն ինքնաթիռ կմշակի

17:39   04 Օգոստոս 2020    329

Virgin Galactic-ը հայտարարել է գերձայնային ինքնաթիռի նախագծի ստեղծման առաջին փուլի մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդվում է ընկերության կայքում:

Բացի այդ, Virgin Galactic-ը հայտնել է Rolls-Royce ընկերության հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին` նոր գերձայնային ինքնաթիռի դիզայնի եւ շարժիչային տեխնոլոգիայի մշակման համար:

Այս քայլը հաջորդել է Քաղավիացիայի Դաշնային վարչության Նոր հայեցակարգերի եւ նորարարությունների կենտրոնի հաստատմանը Virgin Galactic-ի հետ համագործակցելու համար` հավաստագրման շրջանակը սահմանելու նպատակով, նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Virgin-Galactic   Rolls-Royce  


Վերնագիրի այլ պիտակները