ԱՄՆ-ն նախագահական ընտրությունների ընթացքում զգալիորեն ուժեղացնելու է կիբերանվտանգությունը

18:41   04 Օգոստոս 2020    302

ԱՄՆ-ում այս տարվա նոյեմբերին սպասվող նախագահական ընտրությունների ընթացքում կիբերանվտանգությունը զգալիորեն ուժեղացվելու է, որն ապահովելու են միանգամից մի քանի դաշնային գերատեսչություններ:

Այս մասին ուրբաթ հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության կիբերանվտանգության և ենթակառուցվածքների հարցով գործակալության ղեկավար Քրիսթոֆեր Քրեբսը: Նա ելույթ է ունեցել տեսակոնֆերանսի ժամանակ, որը կազմակերպված էր Վուդրո Վիլսոնի անվան վաշինգտոնյան գիտահետազոտական կենտրոնում: Կոնֆերանսն ուղիղ միացմամբ հեռարձակվել է կենտրոնի կայքում, հայտնում է ТАСС-ը:

«Մենք կապահովենք առաջիկա ընտրությունների պաշտպանությունն օտարերկրյա հաքերների հարձակումներից»,- ընդգծել է նա,- «Դրա իրագործման համար մենք զգալի ուժեր ենք ներդնում՝ Ազգային անվտանգության գործակալությունը, այլ հետախուզական գերատեսչություններ, ինչպես նաև ՀԴԲ-ն և նահանգների իշխանությունները: Այս առումով մենք առարկայական հաջողությունների ենք հասել, և կարելի է ասել, որ ստեղծվել է ձևանմուշ, որը թույլ կտա ապահովել ընտրությունների անվտանգությունը»:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կխոչընդոտի ընտրություններին օտարերկրյա հաքերների միջամտության փորձերը, ՀԴԲ-ն երկրի ներսում հաքերների հետապնդմամբ կզբաղվի, իսկ ներքին անվտանգության նախարարությունը կապահովի ընտրական գործընթացի անվտանգությունը»,- պարզաբանել է Քրեբսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բացի դա, մենք միանգամայն ոչ երկիմաստ ազդանշան կտանք մեր հակառակորդներին այն մասին, թե ընտրություններին միջամտելու պարագայում մեղավորներն ինչ կհայտնաբերեն»,- հավելել է նա:

Նոյեմբերի 3-ի ընտրություններին ամերիկացիները կընտրեն նախագահին, փոխնախագահին, ԱՄՆ Կոնգրեսի Սենատի 35 անդամներին, Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին, 11 նահանգապետերի:Բացի դա, մի քանի նահանգներում կանցկացվեն օրենսդիր հավաքների անդամների ընտրություններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները