Ժիրինովսկին Լուկաշենկոյին կոչ է արել հանել ընտրություններում թեկնածությունը

20:02   04 Օգոստոս 2020    345

ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կոչ է արել հանել ընտրություններում թեկնածությունը:

Բելառուսում նախագահական ընտրություններ կանցկացվեն օգոստոսի 9-ին, գրանցվել է 5 թեկնածու, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ավելի լավ է՝ նա հանի իր թեկնածությունը: Նա տեսնում է, որ քաղաքացիները չեն ցանկանում նրա հերթական վերընտրումը: Կամ էլ թող ազատի ձերբակալված թեկնածուներին:

Եվ երկիրը կընտրի այլ նախագահի, եւ նա կհամակերպվի պարտության հետ: Դա լավ կլինի Բելառուսի բնակիչների համար, չնայած մենք չգիտենք այլ թեկնածուների իրական ծրագրերը»,-ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները