ԱՄՆ-ում մեկ մարդ է զոհվել Isaias փոթորկի հետևանքով առաջացած տորնադոյից

21:14   04 Օգոստոս 2020    403

Առնվազն մեկ մարդ է զոհվել, և մի քանիսը տուժել են ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում Isaias փոթորկից առաջացած տորնադոյի հետևանքով:

«Մենք ֆիքսել ենք փոթորկից առաջացած մի քանի տորնադո։ Առայժմ թվերի ճշտության վստահություն չկա, բայց մեզ հայտնի է մեկ զոհի և մի քանի տուժածների մասին, այն բանից հետո, երբ տորնադո է տեղի ունեցել նահանգի հյուսիս-արևելքում ՝ Բերտի օկրուգում, շարժական տների կայանատեղիում»,- ասել է Կուպերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա տվյալներով՝ փոթորկի պատճառով Հյուսիսային Կարոլինայի շուրջ 355 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության:

Isaias փոթորիկը Հյուսիսային Կարոլինայում մոլեգնել է օգոստոսի 3-ի երեկոյան։ Նրա մոտենալու պատճառով փոթորկի նախազգուշացում է հայտարարվել Հարավային և Հյուսիսային Կարոլինա նահանգների ափամերձ շրջաններում, ինչպես նաև Նյու Յորքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները