Ճապոնական ընկերությունն ութ լեզվի «իմացությամբ» խելացի դիմակ է մշակել

09:42   05 Օգոստոս 2020    234

Ճապոնական նորաստեղծ Donut Robotics ընկերությունը ութ լեզվի «իմացությամբ» խելացի դիմակ է մշակել, հայտնում է CNN:

Ներկառուցված հավելվածի շնորհիվ խելացի դիմակը, որը կոչվում է C-Face Smart, կարող է ուժեղացնել կրողի ձայնը, փոխանցել խոսքը եւ այն թարգմանել ութ լեզուներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասնավորապես, նոր հարմարանքը թարգմանում է ճապոներենից չինարեն, կորեերեն, վիետնամերեն, ինդոնեզերեն, անգլերեն, իսպաներեն եւ ֆրանսերեն:

Ընդ որում, նշվում է, որ դիմակն ինքնին չի պաշտպանում կորոնավիրուսից, եւ առաջարկվում է այն կրել սովորական դիմակի վրայից` վարակից պաշտպանվելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները