Լիբանանի ՆԳՆ-ն բացահայտել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառը

09:58   05 Օգոստոս 2020    325

Լիբանանի ներքին գործերի նախարար Մուհամեդ Ֆահմին ներկայացրել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պաշտոնական պատճառը:

Այս մասին նա հայտարարել է Al Hadath հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, մայրաքաղաքի նավահանգստում վտանգավոր ամոնիումի նիտրատ է պայթել: Միևնույն ժամանակ, ուժային կառույցները Al Mayadeen հեռուստաալիքին հաղորդել են, որ պայթել է ինը տարի առաջ նավերից մեկից առգրավված պայթուցիկ նյութերի մաքսանենգ բեռը, որը պահվում էր նավահանգստում գտնվող պահեստում՝ հետագա մշակման կամ ոչնչացման համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չորս ամիս առաջ զեկույց էր պատրաստվել պայթուցիկ նյութերի նման բեռը ծովային նավահանգստում պահելու մեծ վտանգի մասին: Ըստ որոշ տեղեկությունների, պահեստում տեղի է ունեցել կարճ միացում, որը հրդեհ է առաջացրել, ինչի արդյունքում սելիտրան պայթել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները