Թրամփը Բեյրութում տեղի ունեցած պայթյունն անվանել է «հարձակում»

11:31   05 Օգոստոս 2020    364

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանին օգնություն առաջարկելիս տեղի ունեցածն անվանել է հարձակում:

«Դա նման է պայթեցման: Ես հանդիպել եմ մեր գեներալներից մի քանիսին, նրանք ինձնից լավ գիտեն և սա համարում են հարձակում, ինչ-որ տեսակի ռումբ», – ասել է Թրամփը:

CNN-ի փոխանցմամբ՝ Լիբանանի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել ամերիկյան իշխանությունների կողմից «հարձակում» բառի գործածման կապակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները