Հոնկոնգյան իշխանությունները երկու շուկա են փակել կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի կապակցությամբ

12:46   05 Օգոստոս 2020    337

Հոնկոնգյան սանիտարական իշխանությունները ժամանակավորապես մթերային երկու շուկա են փակել` մեգապոլիսում կորոնավիրուսով վարակման մի շարք նոր դեպքերի կապակցությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին չորեքշաբթի հաղորդել է RTHK ռադիոկայանը:

Խոսքը շուկաների մասին է, որոնք տեղակայված են քաղաքի մայրցամաքային հատվածի Հունհոմ եւ Տոգուավան թաղամասերում: Այս շաբաթ վարակվածների թվում էին այդ շուկաների մի քանի աշխատակից, այդ թվում` ձկնավաճառներ: Դա մտավախություն էր առաջացրել, որ շուկաները կարող են վարակի թեժ օջախներ դառնալ, ինչպես դա եղավ Ուհանում եւ Պեկինում կորոնավիրուսի բռնկումների ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ներկայումս երկու օբյեկտներն էլ փակ են ախտահանման համար: Երեքշաբթի դրանց զննվել են բժիշկների կողմից, ովքեր նմուշներ են վերցրել փորձաքննության համար, այդ թվում` ձկների կտրման տախտակների վրայից: Մասնագետները ուսումնասիրում են վիրուսի տարածման հնարավոր եղանակները, բայց կարծում են, որ ծովամթերքները, ամենայն հավանականությամբ, չէին կարող վարակի աղբյուր դառնալ:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հոնկոնգում համաճարակաբանական իրավիճակը զգալիորեն վատթարացել է: Երեքշաբթի այստեղ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել էր 80-ով` հասնելով 3 669-ի: Մահացել էր առնվազն 42 հիվանդ:

Տեղական իշխանություններն անցյալ շաբաթ խստացրել էին սահմանափակիչ միջոցառումները: Բնակչությանն արգելվում էր հավաքվել ավելի քան երկու հոգանոց խմբերով եւ առանց պաշտպանիչ դիմակի հայտնվել ցանկացած վայրում: Հուլիսի 31-ին որոշում էր կայացվել Չինաստանի այս հատուկ վարչական շրջանի Օրենսդիր խորհրդի` սեպտեմբերին նախատեսված ընտրությունները մեկ տարով հետաձգելու մասին:

Ավելի վաղ Հոնկոնգի իշխանությունները քաղծառայողներին տեղափոխել էին հեռավար ռեժիմով աշխատանքի, ինչպես նաեւ երկարաձգել էին մի շարք սահմանափակումներ` կապված մարզադահլիճների, լողավազանների, բարերի, լողափերի, գիշերային ակումբների, կինոթատրոնների եւ տեղական «Դիսնեյլենդ»-ի փակման հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները