Մահացել է համակարգչային մկնիկի ստեղծողը

13:32   05 Օգոստոս 2020    326

Համակարգչային մկնիկի ստեղծող Ուիլյամ Ինգլիշը մահացել է 91 տարեկանում, հայտնում է BBC News-ը:

Գյուտարարի մահվան մասին գրել են ամերիկյան ԶԼՄ-ները` վկայակոչելով նրա կնոջը:

Ականավոր ինժեները ծնվել է 1929-ին Կենտուկիում: Նա համալսարանում ուսումնասիրել է էլեկտրատեխնիկա, ապա` համալրել Միացյալ Նահանգների նավատորմի շարքերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առաջին համակարգչային մկնիկն Ինգլիշը մշակել է 1963 թվականին` հիմնվելով իր գործընկեր Դուգ Էնգելբարտի գաղափարի վրա: Սակայն համակարգչային մկնիկը պոպուլյարություն ձեռք բերեց միայն քսան տարի անց:

Ուիլյամ Ինգլիշն առաջին մարդն էր, ով համակարգչային մկնիկ օգտագործեց Ստենֆորդի հետազոտական ​​ինստիտուտում Էնգելբարտի գաղափարի նախատիպի ստեղծման ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուիլյամ-Ինգլիշ  


Վերնագիրի այլ պիտակները