Իսրայելի իշխանությունները հումանիտար օգնություն են առաջարկել Լիբանանին

13:59   05 Օգոստոս 2020    308

Իսրայելը Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքների ֆոնին Լիբանանին մարդասիրական օգնություն է առաջարկել:

Այս մասին հայտնում է «Մաարիվ» պարբերականը: Համապատասխան կոչով հանդես են եկել Իսրայելի պաշտպանության նախարար և փոխարինող վարչապետ Բենի Հանցը և Արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականը նշում է, որ առաջարկն արվել է պաշտպանական և դիվանագիտական աղբյուրներով: Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Երկրի ՆԳՆ հայտարարել է, որ պայթել է նավահանգստի պահեստում պահվող ամոնիակի նիտրատը:

Քաղաքի շատ թաղամասեր են տուժել, քաղաքային հիվանդանոցները չեն հասցնում օգնություն ցուցաբերել բազմաթիվ տուժածներին: Ըստ նախնական տվյալների, պայթյունի զոհ է դարձել մոտ 70 մարդ, վիրավորվել է ավելի քան 3.5 հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները