Կորոնավիրուսի դեմ իմունիտետ ունի աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսը. ԱՀԿ ներկայացուցիչ

14:28   05 Օգոստոս 2020    284

Օգոստոսի սկզբի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսով է վարակվել աշխարհի բնակչության 10%-ից պակասը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա Վան Կերխեն հայտարարել է ԱՀԿ ճեպազրույցի ընթացքում։

Նրա խոսքով՝ հետազոտությունների մեծ մասը ցույց է տալիս, որ բնակչության 10 տոկոսից պակասը կորոնավիրուսի դեմ հակամարմին ունի, այսինքն՝ վարակված է եղել։

Այսպիսով՝ հավաքական իմունիտետ ունենալուն Երկիր մոլորակի բնակիչներին դեռ շատ կա։

ԱՀԿ ներկայացուցիչը հավելել է, որ վարակման ամենամեծ ռիսկի առաջ կանգնած են առողջապահության ոլորտի աշխատակիցները, և այդ պատճառով էլ նրանց շրջանում վարակակիրների ցուցանիշը բարձր է

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները