Լիբանանում հացահատիկի պաշարները մեկ ամսից էլ պակաս կբավականացնեն

16:08   05 Օգոստոս 2020    317

Լիբանանում հացահատիկի պաշարները, որի մայրաքաղաքում օգոստոսի 4-ին հուժկու պայթյուն է որոտացել, մեկ ամսից էլ պակաս կբավականացնեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Ռաուլ Նեհմեին:

Նրա խոսքով՝ Լիբանանում հացահատիկը մնացել է «մեկ ամիսից էլ պակաս ժամանակի համար»: Այդ պատճառով, ինչպես նշել է Նեհմեն, իշխանությունները պարենի այլընտրական պահեստարաններ են փնտրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները