Վրաստանն ավիահաղորդակցության վերսկսումից հետո ընդունել է առաջին զբոսաշրջիկներին

17:36   05 Օգոստոս 2020    359

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ավիահաղորդակցության վերսկսումից հետո առաջին զբոսաշրջիկներն արդեն ժամանել են երկիր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ Վրաստանը կանոնավոր ավիահաղորդակցությունը վերսկսել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հետ։

«Չվերթներ են իրականացվում Մյունխենից, վաղն առաջին ինքնաթիռն ենք սպասում Ռիգայից։ Վերջերս օդանավ է ժամանել նաև Փարիզից։ Ավիահաղորդակցության փուլային վերսկսման շուրջ բանակցություններ ենք վարում այլ ընկերությունների հետ՝ իհարկե հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը»,- հայտարարել է Թուրնավան։

Երկրի զբոսաշրջության վարչության ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Մյունխենից և Փարիզից ժամանածները պարտադիր կարանտինային ռեժիմ չեն անցնում։

ԱՀԿ վերջին տեղեկությունների համաձայն՝ աշխարհում արդեն հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 18 միլիոն դեպք, մոտ 700 000-ը՝ մահվան ելքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները