Օգոստոսի 5-ին պոտենցիալ վտանգավոր համարվող երկնաքարը նվազագույն հեռավորության վրա կանցնի Երկրի կողքով

18:43   05 Օգոստոս 2020    343

2009 PQ1 երկնաքարը, որը, ըստ գիտնականների, ունի 84-190 մ տրամագիծ, օգոստոսի հինգին կանցնի Երկրից նվազագույն հեռավորության վրա, հայտնում է ria.ru-ն:

Նշվում է, որ երկնային մարմինը Երկրի համար որևէ վտանգ չի ներկայացնում, քանի որ անցնելու է 4 մլն կմ հեռավորության վրա, ինչը 7 անգամ ավելի մեծ է Երկրի և դրա բնական արբանյակի՝ Լուսնի միջև եղած հեռավորությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաջորդ անգամ երկնաքարը Երկրից նվազագույն հեռավորության վրա կգտնվի 2137թ.: Աղբյուրը մանրամասնում է, որ երկնաքարը հայտնաբերվել է 2009 թ. օգոստոսի 14-ին:

Այն դասվում է «Ապոլլոնների» խմբին, ինչը նշանակում է, որ նման երկնաքարերը թռիչքի ընթացքում հատում են Երկրի ուղեծիրն ու այդ իսկ պատճառով Երկրի համար հավանական վտանգ են ներկայացնում: Հայտնի է, որ «Ապոլլոների» խմբում ներառված է մոտ 15 հազար երկնաքար, որոնք գտնվում են հսկողության տակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Երկնաքար  


Վերնագիրի այլ պիտակները