Հետաքննությունը նշել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հավանական պատճառը

20:01   05 Օգոստոս 2020    634

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կատարվածի պատճառը կարող էր լինել նավահանգստի տարածքում պայթուցիկ նյութերի պահման հարցում ցուցաբերված անփութությունը:

Գործակալության աղբյուրը հավելել է, որ տվյալ խնդրով զբաղվող տեսչությունը խախտումներին ուշադրություն է դարձրել դեռևս վեց ամիս առաջ, սակայն ոչինչ չի արվել պայթունավտանգ նյութը տեղափոխելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրը հայտնել է, որ երեքշաբթի 9-րդ պահեստում բռնկված հրդեհը տարածվել է մինչև 12-րդ պահեստ, որտեղ պահվելիս է եղել ամոնիումի նիտրատը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները