ԱՄՆ-ն կանգնեցրել է «Քովիդ-19»-ի բուժման համար անհրաժեշտ հումքով բեռնված իրանական նավը

20:56   05 Օգոստոս 2020    378

Չինական Ցինդաո նավահանգստի մոտակայքում ամերիկյան նավատորմն իրանական նավ է կանգնեցրել, որը բեռնված է եղել կորոնավիրուսային հիվանդության բուժման ժամանակ կիրառվող թթվածնի խտացուցիների (կոնցենտրատոր) համար նախատեսված հումքով:

«Պարզ չէ, թե այն երբ կհասնի մեզ»,- ասել է վերջինս՝ հավելելով, որ այդ խմբաքանակը կարող էր կարճ ժամկետներում հայտնվել արտադրական գծում և պատրաստի արտադրանքը կօգներ 4500 հիվանդի բուժմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասնագետը նշել է, որ թթվածնի խտացուցիչների արտադրության համար մեկ ներկրվող նյութ է օգտագործվում՝ ցեոլիթ, որը նրանք գնում են Ֆրանսիայից՝ մի քանի միջնորդների օգնությամբ:

Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Վաշինգտոնը Թեհրանի դեմ սահմանած պատժամիջոցներով խոչընդոտում է կորոնավիրուսի դեմ պայքարին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները