Samsung Electronics-ը ներկայացրել է Galaxy Note նոր սմարթֆոնը

22:44   05 Օգոստոս 2020    383

Samsung Electronics Co Ltd-ը ներկայացրել է Galaxy Note նոր սմարթֆոնը:

Նախորդ մոդելը՝ S20-ը, թողարկվել էր փետրվարին՝ պանդեմիայից առաջ:Սակայն այդ ժամանակ ընկերությունն առաջին տեղը զիջում էր չինական Huawei-ին, քանի որ մարդիկ տնտեսական դժվարությունների ժամանակ նախընտրում են ավելի էժան մոդելներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր Note 20-ը հագեցած է 6,7 դյույմանոց էկրանով,5G-ով եւ S-Pen-ով:

Այն վաճառքի կհանվի օգոստոսի 21-ին գրեթե 70 երկրներում: ԱՄՆ-ում այն կվաճառվի 999 դոլարով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները