Միջուկային զենքի արգելման համաշխարհային օր

09:13   06 Օգոստոս 2020    259

Հերոսիմայի օրը, որը հայտնի է նաեւ որպես Միջուկային զենքի արգելման համաշխարհային օր, ամեն տարի նշվում է օգոստոսի 6-ին:

Հիշարժան, ծանր ամսաթիվը մեզ տանում է դեպի 1945-ի օգոստոսի պատմական իրադարձություններ, որոնք կապված են Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ-ում ատոմային ռումբի ստեղծումը եւ զանգվածային ոչնչացման զենքի այս տեսակի առաջին փորձարկումը 1945-ի հուլիսին Նյու Մեքսիկոյի փորձարկման վայրում մարդկության կյանքի նոր փուլի սկիզբը դրեց: Այսուհետ ոչ ոք չի կարող ապահովագրված լինել նոր զենքի կործանարար ուժից եւ դրա օգտագործման սարսափելի հետեւանքներից:

Հերոսիմայի օրը հիշարժան սգո օր է, որը նշվում է ամեն տարի Ճապոնիայում եւ ամբողջ աշխարհում: Դրա նախապատրաստումը սկսվում է շատ առաջ՝ Խաղաղության ամենամյա երթով, երբ մարդիկ Ճապոնիայի տարբեր նահանգներից շարժվում են դեպի Հերոսիմա: Երթն ավարտվում է քաղաքի կենտրոնում: Հերոսիմայում անցկացվում են ոգեկոչման արարողություններ, լռության րոպեներ, ծաղկեպսակների ու ծաղիկների տեղադրում քաղաքի կենտրոնում գտնվող հուշահամալիրին, որ կառուցվել է ի հիշատակ հարյուր հազարավոր մարդկանց, որոնք ողջ-ողջ այրվել են ատոմային փոթորկի հնոցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները