Բեյրութում նավահանգստի պաշտոնական ներկայացուցիչները տնային կալանքի տակ են առնվել պայթյունից հետո

09:53   06 Օգոստոս 2020    307

Պայթյունից հետո Բեյրութի նավահանգստի մի շարք պաշտոնյաներ տնային կալանքի տակ են առնվել:

Մաքսային ծառայության ղեկավար Բադրի Դահերը հայտարարել է, որ իր գերատեսչությունը կոչ էր անում հեռացնել ամոնիումի նիտրատը նավահանգստից, սակայն դա տեղի չունեցավ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Թող փորձագետները որոշեն պատճառները»,- ասել է նա:

Նավահանգստի ձերբակալված ներկայացուցիչները սպասում են պայթյունի հանգամանքների հետաքննության ավարտին:

Հիշեցնենք, որ, վերջին տվյալներով, Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 135 մարդու: Լիբանանի փրկարարները շարունակում են փրկվածների որոնումներիը շենքերի փլատակների տակ: RTE-ի փոխանցմամբ` վիրավորվել է մոտ 5000 մարդ, մոտ 250 000 մարդ մնացել է առանց տանիքի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները