Կնոջը իջեցրել են American Airlines-ի ինքնաթիռից՝ «վիրավորական» դիմակի համար

09:49   06 Օգոստոս 2020    250

Կնոջը իջեցրել են American Airlines-ի ինքնաթիռից, քանի որ ուղեկցորդուհին նրա դիմակը «վիրավորական» է համարել:

Հարավային Ֆլորիդայից Արլինդա Ջոնսը ուղեւորվում էր Իլինոյս, նա ինքնաթիռ է բարձրացել «F---12» գրառմամբ դիմակով («F---12»-ը ժարգոնային լեզվում հայհոյանք է ոստիկանության հասցեին) եւ «Black Lives Matter» գրառմամբ շապիկով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուղեկցորդուհին խնդրել է Ջոնսին ծածկել դիմակը: Ջոնսը հավաստիացնում է, որ բավարարել է նրա պահանջը:

Բայց շուտով ուղեկցորդուհին վերադարձել է եւ ասել, որ ավելի լավ է չտեսներ այս դիմակը: Ուղեւորուհին խնդրել է իրեն հանգիստ թողնել, որից հետո նրան դուրս են արել ինքնաթիռից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները