Ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունեցել Բեյրութում․ Թրամփ

10:57   06 Օգոստոս 2020    259

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս պահին ոչ ոք չգիտի, թե արդյոք Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունը գրոհ է եղել:

Պետության ղեկավարի ասուլիսը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում:

«Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կարող է հենց հիմա ասել [ինչ է տեղի ունեցել Բեյրութում]: Մենք դա շատ մանրակրկիտ ուսումնասիրում ենք Ոմանք կարծում են, որ դա գրոհ է եղել, ոմանք՝ որ ոչ », – նշել է Թրամփը:

Նա տեղի ունեցածը սարսափելի իրադարձություն է անվանել և ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Լիբանանին և այդ երկրի հետ շատ լավ հարաբերություններ ունի:

Ավելի վաղ Թրամփը Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունը կապել էր «ինչ-որ ռումբի» պայթյունի հետ:

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Երկրի ՆԳՆ հայտարարել է, որ պայթել է նավահանգստի պահեստում պահվող ամոնիակի նիտրատը: Քաղաքի շատ թաղամասեր են տուժել, քաղաքային հիվանդանոցները չեն հասցնում օգնություն ցուցաբերել բազմաթիվ տուժածներին:

Ըստ նախնական տվյալների, զոհվել է ավելի քան 130 մարդ, պայթյունից տուժել է քաղաքի ավելի քան 4 հազար բնակիչ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները