Twitter-ը ժամանակավորապես արգելափակել է Թրամփի նախընտրական արշավի օգտահաշիվը

11:29   06 Օգոստոս 2020    247

Twitter սոցիալական կայքը ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի օգտահաշիվը՝ մի տեսանյութի պատճառով, որտեղ, ըստ սոցիալական կայքի ղեկավարության, առկա էին կեղծ տեղեկություններ կորոնավիրուսի մասին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է CNN-ը։

Ավելի վաղ նույն տեսանյութը Թրամփի էջից հեռացրել էր նաեւ Facebook-ը, կրկին պատճառաբանելով, որ այն պարունակում է կեղծ տեղեկություններ կորոնավիրուսի մասին։

Տեսանյութը պարունակում է կադրեր Թրամփի Fox News-ին տված հարցազրույցից, որտեղ վերջինս ասում է, որ երեխաները գործնականում ընկալունակ չեն կորոնավիրուսի հանդեպ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները