«Աերոֆլոտ»-ը կչեղարկի մինչեւ օգոստոսի 31-ը նախապես պլանավորված միջազգային չվերթների մի մասը

11:59   06 Օգոստոս 2020    271

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը մինչեւ օգոստոսի 31-ը կերկարաձգի դեպի ավելի քան 80 արտասահմանյան քաղաքներ չվերթերի չեղարկումը՝ դրանցում անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

««Աերոֆլոտ»-ը հայտարարում է մինչեւ օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածի համար միջազգային որոշ ուղղություններով իր թռիչքների որոշ մասի հարկադրված չեղարկման մասին: Միջազգային չվերթների ծրագիրը կարգավորելու որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ երկրներում ներկա համաճարակաբանական սահմանափակումները»,- ասված է ավիաընկերության հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված են ավելի քան 80 քաղաքներ, որոնց հետ Ռուսաստանը դեռ չի վերսկսել օդային հաղորդակցությունը:

Այն երկրները, որոնց հետ արդեն վերսկսվել են թռիչքները (Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Տանզանիա) չեն ընդգրկվել ցուցակում: Միեւնույն ժամանակ, ցուցակում Ցյուրիխն է, ուր թռիչքները թույլատրված են օգոստոսի 15-ից: Նշվում է, որ ուղեւորները, ովքեր տոմսեր են գնել մինչեւ մայիսի 1-ը, իսկ նախատեսված ուղեւորության ամսաթիվը մինչեւ օգոստոսի 31-ն է, կկարողանան ավիատոմսի համար վաուչեր ձեւակերպել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աերոֆլոտ  


Վերնագիրի այլ պիտակները