Լոս Անջելեսում ջուրը կկտրեն այն տներում, որտեղ համավարակի ժամանակ երեկույթներ են տեղի ունենում

12:27   06 Օգոստոս 2020    290

Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) իշխանությունները կսկսեն անջատել ջուրն ու Էլեկտրականությունն այն տներում, որտեղ կորոնավիրուսի համավարակի ժամանակ երեկույթներ են տեղի ունենում մեծ թվով հյուրերի մասնակցությամբ:

Այդ մասին օգոստոսի 5-ին հայտնել Է Լոս Անջելեսի քաղաքագլուխ Էրիկ Գարսետին, որի խոսքը մեջբերում Է Bloomberg գործակալությունը: Համապատասխան կարգադրությունն արդեն արվել Է քաղաքի ջրային պաշարների եւ Էներգետիկայի վարչությանը: Այդ միջոցը, որի պատճառը նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճն Է, կսկսի գործել օգոստոսի 7-ից:

Օգոստոսի 5-ին Լոս Անջելեսի իշխանությունները տեղեկացրել են, որ անցած օրը քաղաքում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման 2,3 հազար նոր դեպք, 68 մարդ մահացել Է: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր մեգապոլիսում արձանագրվել են 197 հազար ախտահարված եւ 4,8 հազար մահացու վախճան: Վերջին շաբաթներին ԱՄՆ-ի մի շարք նահանգներում, այդ թվում Ֆլորիդայում, Արիզոնայում, Տեխասում եւ Կալիֆոռնիայում, նկատվում են հիվանդացության ռեկորդային ցուցանիշներ:

Տեղական իշխանությունները դադարեցրել են սանիտարական սահմանափակումների թուլացման կամ վերացման՝ ավելի վաղ սկսված գործընացը: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 4,8 միլիոն դեպք, մահացել Է 158,2 հազարից ավելի մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոս-Անջելես  


Վերնագիրի այլ պիտակները