Twitter-ը ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական թիմի պաշտոնական օգտահաշիվը

13:28   06 Օգոստոս 2020    267

Twitter սոցիալական ցանցը ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական թիմի պաշտոնական օգտահաշիվը կորոնավիրուսի մասին կեղծ պնդումների մասին տեսանյութից հետո:

Ավելի վաղ ամերիկյան Facebook ընկերությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշվից տեսանյութ էր հեռացրել, որում կորոնավիրուսի մասին կեղծ պնդումներ կային: Այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ Թրամփի էջից հեռացվել է Fox News-ին տված իր հարցազրույցից մի հատվածով տեսանյութը, որում նախագահը հայտնում է, թե երեխաները «գործնականում Covid-19-ով չեն վարակվում»:

CNN-ի փոխանցմամբ՝ Twitter-ի ներկայացուցիչը հայտնել է, որ տվյալ տեսանյութը «խախտում է Covid-19-ի վերաբերյալ ապատեղեկատվության մասին Twitter-ի կանոնները»:

Օգտահաշվի տերը պետք է հեռացնի թվիթը, ինչից հետո կրկին կկարողանա հաղորդագրություններ հրապարակել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները