Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը ընկերության բաժնետոմսերը վաճառել Է 3,1 մլրդ դոլարով

14:44   06 Օգոստոս 2020    272

Amazon.com Inc.-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը ընկերության 1 միլիոն բաժնետոմսեր վաճառել Է ավելի քան 3,1 մլրդ դոլար գնով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վկայում են փաստաթղթերը, որոնք ընկերության կողմից օգոստոսի 5-ին ուղարկվել են Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովին (SEC):

Այս տարի ավելի վաղ Բեզոսը Amazon-ի արժեթղթերը վաճառել Էր 4,1 մլրդ դոլարով:

Բեզոսի կարողությունը, Bloomberg Billionaires-ի ինդեքսի համաձայն, այս տարի աճել Է 74,9 մլրդ դոլարով եւ կազմել 189,8 մլրդ դոլար:

Ներկայում Amazon-ի ղեկավարին Է պատկանում ընկերության ավելի քան 54 մլն բաժնետոմսերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Amazon  


Վերնագիրի այլ պիտակները