Google-ը ՉԺՀ-ին և ՌԴ-ի Դաշնությանն առնչվող ավելի քան 2,5 հազար YouTube-յան ալիքներ է արգելափակել

16:37   06 Օգոստոս 2020    306

2020-ի ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում Google-ն ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակներում Չինաստանի և Ռուսաստանի հետ կապված ավելի քան 2500 YouTube-յան ալիք է արգելափակել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նշված ժամանակահատվածում անջատվել է ՉԺՀ-ին վերաբերող 2596 ալիք: Նրանց մեծ մասը, ըստ Google-ի, հրապարակել է «սպամ և ոչ քաղաքական բովանդակություն», կան նաև քաղաքական նյութեր, տեսանյութեր Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեմ պայքարից և բողոքի ցույցեր ընդդեմ ռասայական խտրականության:

Նաև ապրիլ-հունիս ամիսներին արգելափակվել են Ռուսաստանի հետ կապված մոտ 90 անգլերեն և ռուսալեզու ալիք: Նրանք տեղեկատվություն են տարածել Եվրամիության, Լիտվայի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների մասին: Արգելափակված ալիքների շարքում էին նաև այնպիսինները, որոնք ռուսերենով, գերմաներենով և պարսկերենով պատմել են Ռուսաստանի, Սիրիայի և COVID-19 ին ԱՄՆ-ի արձագանքի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ներքին քաղաքականության և միջազգային հարցերի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google  


Վերնագիրի այլ պիտակները