«Բելառուսն ԱՄՆ-ի համար «համեղ պատառ» չէ». Բելառուսի նախագահի թեկնածու

16:43   06 Օգոստոս 2020    443

Բելառուսի նախագահի թեկնածու Սերգեյ Չերեչենը կարծում է, որ ԱՄՆ-ն հետաքրքրված չէ Բելառուսը Ռուսաստանից «խլելու» հարցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«ԱՄՆ-ի համար Բելառուսը շատ հեռու է։ Գումարած՝ նավթ, օգտակար հանածոներ չունի, այստեղ ռուսական մեծ ազդեցություն կա։ Այս տարածքը «խլելը» շահեկան չէ․ այն «համեղ պատառ չէ», գումարած՝ Ռուսաստանի ազդեցության տակ է, ուստի և այս ուղղությամբ ԱՄՆ-ին հարկավոր չէ կոնֆլիկտի մեջ մտնել»,- հայտարարել է Չերեչենը գործակալության հետ զրույցում։

Թեկնածուն ընդգծել է, որ Բելառուսն ընդհանուր պետք է «բոլորի հետ բարեկամական հարաբերությունների մեջ լինի, փոխշահավետ նախագծեր իրականացնի»։

Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը հայտարարել է, որ չի հասկանում ներկայում Բելառուսի և Ռուսաստանի միջև առկա հարաբերությունների բնույթը:

«Բելառուսը մշտապես Ռուսաստանի փոքր եղբայրն է եղել, որը «փող է վերցնում»։ Չեմ հասկանում, թե նման հարաբերություններից որն է Ռուսաստանի իրական շահը: Որպես «բուֆերային գոտի», համաշխարհային խաղերի համար որպես հնարավոր գործընկեր․․․Հստակ ընդգծված օգուտ չկա, ռուսական բյուջեից գումարներ են փոխանցվում բելառուսական տնտեսության աջակցությանը։ Ինչի՞ համար։ Կհասկանայի դա այն դեպքում, եթե գումարներն այստեղ հողերի գնման, արտադրության, շահերի լոբբինգի համար ուղղվեին»,- նշել է նա։

Չերեչենը նաև կարծիք է հայտնել, թե Բելառուսը Ռուսաստանի համար «դոտացիոն պետություն է, որը Ռուսաստանին ահրաժեշտ է աշխարհաքաղաքականության մեջ «բրենդի արժեքի» պահպանման համար»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները