ԱՄՆ-ն 10 միլիոն դոլար է խոստացել նախագահական ընտրություններին միջամտելու փորձ անող անձանց մասին տեղեկության դիմաց

19:24   06 Օգոստոս 2020    261

ԱՄՆ իշխանությունները պատրաստ են 10 միլիոն վճարել նրանց, որոնք տեղեկություններ կհաղորդեն, Վաշինգտոնի կարծիքով, ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձ անող անձանց մասին:

Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, չորեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:

«Պետդեպարտամենտի Rewards for Justice (Խմբ.՝ «Վարձատրություն՝ արդարադատությանն օգնելու համար») ծրագիրն առաջարկում է 10 միլիոն դոլար տեղեկության համար, որը կօգնի պարզել օտարերկրյա կառավարության հսկողությամբ կամ կարգադրությամբ գործելով՝ ամերիկյան ընտրություններին միջամտող ցանկացած մարդու ինքնությունը կամ գտնվելու վայրը»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսված է անցկացնել 2020 թվականի նոյեմբերի 3-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները