Եգիպտոսի հանգստավայրի օդանավակայանում մասնավոր ինքնաթիռի ընկնելու հետևանքով երկու մարդ է մահացել

17:57   06 Օգոստոս 2020    313

Եգիպտոսի Էլ-Գունա հանգստավայրի օդանավակայանում մասնավոր ինքնաթիռի ընկնելու հետևանքով երկու մարդ է մահացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ երկտեղանոց գերթեթև ինքնաթիռը վայրէջք կատարելու փորձի ժամանակ բախվել է թռիչքուղուն։

Օդաչուն և ուղևորը, որոնք Եգիպտոսի քաղաքացիներ էին, տեղական հիվանդանոցում բազում վնասվածքների հետևանքով գիտակցության չգալով մահացել են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները