Ամերիկացիները կրկին առեղծվածային իրերով ծանրոցներ են ստացել Չինաստանից

20:02   06 Օգոստոս 2020    271

Աշխարհի տարբեր երկրներ ուղարկված չինական սերմերից հետո ամերիկացիները կրկին խորհրդավոր ծանրոցներ են ստանում Չինաստանից:

Ամերիկուհիներից մեկը, որը ևս ծանրոց է ստացել, վախենում է դրա պարունակությունից, որը, նրա կարծիքով, կարող է վնասակար ինչ-որ բան լինի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ-ի մեկ այլ բնակչուհի Չինաստանում պատրաստված բժշկական դիմակների փաթեթ է ստացել: Կինը վստահ է, որ դիմակ չի պատվիրել և չի կարողանում բացատրել, թե ինչպես է ստացել դրանք:

Գյուղական համայնքի բնակիչներից մեկն էլ դժգոհություն է հայտնել, որ Չինաստանից կեղտոտ գուլպաների փաթեթ է ստացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները