Հռոմի Ֆրանցիսկոս պապը միջուկային զենք ունենալն անբարոյական է անվանել

20:12   06 Օգոստոս 2020    301

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հիրոսիմայի ատոմային ռմբակոծման 75-րդ տարելիցի օրը անբարոյական է անվանել միջուկային զենքի տիրապետումը և կոչ է արել հրաժարվել դրանից:

«Աշխարհի բարգավաճման համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը հրաժարվի զենքից, հատկապես այնպիսի հզոր և կործանարար զենքից, ինչպիսին միջուկայինն է, որը կարող է կաթվածահար անել և կործանել քաղաքներ ու ամբողջական երկրներ: Ատոմային էներգիայի օգտագործումը ռազմական նպատակներով անբարոյական է, ինչպես և միջուկային զենքի տիրապետելը», - ասվում է քահանայապետի ուղերձում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2019 թվականի նոյեմբերին Ֆրանցիսկոս պապն առաքելական ուղևորություն էր կատարել Ճապոնիա, որտեղ այցելել էր Նագասակի և Հիրոսիմա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները