Մակրոնն այցելել է Բեյրութ և վստահեցրել լիբանանցիներին

20:28   06 Օգոստոս 2020    341

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Բեյրութ և այցելել պայթյունից տուժած շրջաններ:

Ինչպես փոխանցում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, ֆրանսիացի առաջնորդին այցի առթիվ բազմաթիվ լիբանանցիներ են հավաքվել փողոցներում՝ ողջունելու նրան և խնդրելու՝ օգնել «կոռուպցիոն ռեժիմին վերջ տալուն», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լիբանանցիները երկրի քաղաքական ղեկավարությանը մեղադրում են երկիրն աղետի հասցնելու մեջ:

«Ես տեսնում եմ ձեր զգացմունքները, ձեր տխրությունը, ցավը, որոնք արտացոլվում են ձեր դեմքին, այդ պատճառով էլ ես այստեղ եմ»,- ասել է Մակրոնը:

Նա խոստացել է ավելի շատ բժշկական և այլ տեսակի օգնություն ուղարկել Լիբանան, մինչդեռ նրան շրջապատող բազմությունը շարունակ վանկարկում էր. «Հեղափոխություն, ժողովուրդն ուզում է ռեժիմի տապալում»:

«Քաղաքական փոփոխությունը նույնպես անհրաժեշտ է: Այս պայթյունը պետք է նոր ժամանակաշրջանի սկիզբ դառնա»,- հայտարարել է Մակրոնը:

«Հուսով ենք, որ օգնությունը կհասնի լիբանանցի ժողովրդին և ոչ թե կոռումպացված առաջնորդներին»,- ի պատասխան՝ նշել է լիբանանցիներից մեկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները